Նիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով

23:45   20 սեպտեմբերի, 2018

Նորաձեւության աշխարհի ամենակարեւոր իրդարձութհյուններից մեկը՝ Միլանի նորաձեւության շաբաթը չէր կարող վրիպել համաշխարհային երգարվեստի ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկի՝ Նիքի Մինաժի աչքից:

Նա ներկայացել է Ֆենդիի գարուն-ամառ 2019 ցուցադրությանը:





35-ամյա ռեփերը փայլել է իր համարձակ ու ինքնատիպ ընտրությամբ: Նրա հանդերձանքն ամբողջովին պատկանում էր վերոնշյալ բրենդին:

Այն ընդգծել էր երգչուհու փարթամ մարմնի կորությունները, նույնսիկ մի փոքր ավելին, քան պետք էր: Չափազանց կարճ տոպ ու կիպ տաբատ. սրանք էին կին ռեփերի հանդերձանքի գլխավոր հերոսներրը:



Երգչուհուն հաջողվել է մշտապես գտնվել ուշադրության կենտրոնում ու բոլորի հայացքները պահել միայն ու միայն իր վրա:







                                                                                                  Աղբյուրը՝ Daily Mail

                                                                            Լուսանկարները՝ Shutterstock -ի



© NEWS.am STYLE