ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   21 սեպտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք շատ տխուր կզգաք ձեզ, ինչը կարտացոլվի ձեր դեմքին: Սակայն փորձեք փոխել տրամադրությունը, քանի որ այն փոխանցվում է նաեւ ձեր սիրելիին:

ՑԼԵՐ

Այսօր դուք ձեր շուրջ ամեն ինչ կփչացնեք` սկսած սպասքից, վերջացրած մարդկանց տրամադրությամբ: Աշխատեք այսօր քիչ շփվել սիրելի մարդկանց հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք սիրելիի պատճառով չեք կարողանա ավարտել ձեր աշխատանքը: Նա ամեն կերպ կփորձի խանգարել ձեզ: Ինչեւէ, հստակ սահմանեք, թե ինչն է ձեզ համար կարեւոր եւ առաջնորդվեք դրանով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր կյանքում այնքան շատ իրադարձություններ են լինում, որ ձեր գլխավոր առաջադրանքը նրանց ետեւից հասնելն է: Պետք չէ արհեստականորեն դանդաղացել ինչ-որ իրադարձություններ: Ամեն ինչ ճիշտ ժամանակին է լինում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հնարավոր է` վիճեք ձեր սիրելիի հետ: Սակայն պետք չէ տխրել. նման իրավիճակները ստեղծվում են, որպեսզի դուք կարողանաք թափել ձեր մեջ կուտակված բացասական էներգիան եւ լիցքաթափվել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր կյանքի ամենակարեւոր զենքը ժպիտն է: Կարեւորը անկեղծ ժպտացեք եւ հաճախ ժպտացեք ձեր սիրելիին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք այնպիսի որոշում կայացնել, որը կարող է խորապես ազդել ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների վրա: Այնպես որ` լավ ծանր ու թեթեւ արեք վերջնական որոշում կայացնելուց առաջ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա լսել ձեր խորհուրդները, նա ամեն ինչ կցանականա անել ինքնուրույն: Դե, եթե նա այդպես է ցանկանում, թողեք, որ ողջ հույսը դնի միայն իր ինտուիցիայի վրա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր անսպասելիորեն կիմանաք, որ ինչ-որ մեկը հեռուն գնացող ծրագրեր ունի ձեզ հետ։ Խոսքը անձնական կյանքին է վերաբերում։ Դե ինչ, եթե կարծում եք, որ այդ պլանները ձեզ նույնպես ձեռնտու են, ուրեմն տվեք նրան այդ հնարավորությունը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր չմոանաք շնորհակալություն հայտնել սիրելիին այն ամենի համար, ինչը նա ձեզ համար արել է։ Իսկ նա քիչ բան չի արել։ Ձեր երախտագիտությունը նրան  էլ ավելի կոգեւորի եւ նա ձեզ ավելի հաճախ կպարգեւի հաճելի պահեր։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կխոսի իր զգացմունքների մասին։ Միգուցե, դրանք այնքան խորն են, որ նա, իսկապես, խոսքեր չի գտնում արտահայտվելու։ Պետք չէ ճնշում գործադրել նրա վրա։

ՁԿՆԵՐ

Այսօր լավագույն ձեւով կշռադատեք ձեր յուրաքանչյուր քայլը, հակառակ դեպքում՝ դա ստիպված կլինի անել ձեր սիրելին, ինչը ոչ նրա համար հաճելի կլինի, ոչ էլ՝ ձեզ։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE