«Այն իրոք շատ սպասված էր». Սյուզաննա Մելքոնյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

10:31   21 սեպտեմբերի, 2018

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Երկիր իմ հայ» երգի հիման վրա: Երգի խոսքերը գրել է Հարություն Հարությունյանը, երաժշտության հեղինակը Վազգեն Քոլոյանն է, որը նաեւ կատարել է երգի գործիքավորումը, բեմադրող օպերատոր՝ Վարդգես Մանուկյան:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննան նշեց, որ միշտ ցանկացել է հայրենիքին նվիրված երգ ունենալ եւ այն Հյաստանի Հանրապետության անկախության տոնին ներկայացնելը պատահականություն չէր:

«Անկեղծ ասած՝ փոքրիկ դադարից հետո որոշեցի, որ նոր շրջանում պիտի իմ երգն ունենամ, որին էլ պիտի հաջորդի տեսահոլովակը: Այն իրոք շատ սպասված էր: Միշտ երազել եմ հայրենիքի մասին իմ երգն ունելալ: Երգը Հայաստանի հակիրճ պատմությունն է, որտեղ ներկայացվում է հայի հոգու կանչը, կարոտը դեպի հայրենիքը, աղոթքն առ հայրենիք։ Աշխարհի, որ կետում էլ, որ հայը գտնվի, մեկ է, Հայաստանը գրկաբաց, սիրով ու կարոտով սպասում է իր զավակին մոր նման»,-հավելեց նա:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է երգչուհուն պրեմիերայի կապակցությամբ եւ նրա նոր աշխատանքը ներկայացնում ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE