Մարինկա Խաչատրյանի հմայիչ լուքը

14:24   21 սեպտեմբերի, 2018

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ամառային հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Օրեր առաջ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նշեց ծննդյան 21-ամյակը: Սակայն այդ օրը միայն ծննդյան խնջույք ու շնորհավորանքներ չէին: Մարինկա Խաչատրյանը նշանադրվեց՝ ստանալով ամուսնության առաջարկություն:

Երիտասարդ դերասանուհին այսօր իր Instagram-ի Story բաժնում նոր լուսանկար է հրապարակել, որում Մարինկան իր էջի հետեւորդների ու երկրպագուներին ներկայացրելէ  իր հմայիչ, տաք աշնանային լուքը: Կապուտաչյա գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում է ծաղկավոր ագեստ եւ բարձրակրունկ կոշիկներ: Լուսանկարին կից նա մեկնաբանուոյւն չի թողել:

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին լուսանկարներ էր հրապարակել, որոնցում Մարինկան իր սիրելիի հետ էր: Լուսանկարներից մեկին կից կապուտաչյա գեղեցկուհին խոսելով իր «պաշտոնական» սիրո մասին կատարել էր հետեւյալ գրառումը.

«Օրեր ու պահեր են լինում, որոնք ինչքան էլ փորձես, միևնույն է բառերով նկարագրել և դրանց մասին պատմել չես կարող....Մեկ առ մեկ շնորհակալություն շնորհավորանքների, բարեմաղթանքների, անակնկալների ու ջերմության համար...Եվ ամենակարևորը շնորհակալ եմ ՔԵԶ, իմ արդեն իսկ «պաշտոնական» սեր, որ ծննդյանս տոնը հեքիաթ դարձրիր, և առհասարակ որ կաս իմ կյանքում....Սիրում եմ քեզ, Ձեզ, բոլորիդ....Սիրում եմ, սիրված եմ և ԵՐՋԱՆԻԿ....»:

 

 



© NEWS.am STYLE