Ալինա Մարտիրոսյանի ամուսինը ցույց է տվել իր նախկին ընկերուհուն

15:34   21 սեպտեմբերի, 2018

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, սակայն, հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհու էջերում գերակշռում են ընտանեկան, ջերմ լուսանկարները:

Ալինա Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է ամուսնու՝ Կարեն Արայանի տեղադրած լուսանկարը, որում սիրառատ այս զույգը կրկին միասին է: Ալինայի ամուսինը հումորային մեկնաբանությու է թողել զույգի լուսանկարին կից: Նա գրել է. «Ես ու նախկին ընկերուհիս))))))))) Ներկայումս` կյանքիս փայատերը»: Ալինա Մարտիրոսյանի միկրոբլոգի էջի հետեւորդները մեկնաբանությունների հատվածում զույգին երջանկություն եւ անսահման սեր են մաղթել:

Ի դեպ ավելի վաղ Ալինա Մարտիրոսյանը ցուցադրել էր իր պարային ունակությունները: Դերասանուհին իր Instagram-ում տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էր, թե ինչպես է վրացական պար պարում: Հրապարակմանը կից Ալինոն որեւէ մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE