Գայթակղիչ Շողեր Թովմասյանի street style-ը

16:16   21 սեպտեմբերի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի հրապուրիչ լուսանկարների, գեղեցիկ սելֆիների շարքը պարբերաբար համալրում է նոր կադրերով: Շողերը ոչ միայն գեղեցկուհի է, այլեւ համարձակ է, քանի որ նրան արդեն հասցրել ենք նկատել ամենատարբեր ու համարձակ կերպարներում:

Շողեր Թովմասյանն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր, հմայիչ լուսանկար է տեղադրել, որում դերասանուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացրել է իր street style-ը: Նա կրում է պատառոտված ջինսե տաբատ, երկար սպիտակ, թափանցիկ վերնազգեստ, բարձրակրունկ ամառային կոշիկներ:  Լուսանկարին կից, սակայն, դերասանուհին մեկնաբանություն չի թողել:

Իսկ ավելի վաղ Շողեր Թովմասյանն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդհամենը 24 ժամ, հմայիչ լուսանկար էր տեղադրել, որում երեւում էր նաեւ նրա ամուսինը՝ շոումեն Գրիշա Աղախանյանը: Լուսանկարին կից Շողերը մեկնաբանություն չէր թողել:

 

 



© NEWS.am STYLE