«Այ հիմա կարող եմ ասել, դու անկախ ես իմ Հայաստան». Սոնա Շահգելդյան

17:17   21 սեպտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենաանկեղծ երգչուհին՝ Սոնա Շահգելդյանն այն հայտնիներից է, ով չի հանդուրժում անարդարություն, միշտ խոսում է կենդանիների խնամքի, նրանց հանդեպ ուշադրության մասին, անտարբեր չի ներքաղաքական իրադարձություններին: Սակայն, այսօր խոսելու ենք երգչուհու հումորային գրառման մասին, ինչը հազվադեպ ենք հանդիպում սոցցանցերի նրա ակտիվ վարվող էջերում:

Երգչուհին Facebook-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացելէ  եռագույնը ձեռքերում վեր բարձրացրած: Իսկ Լուսանկարին կից շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնը կատարել է հետեւյալ գրառումը. «Այ հիմա կարող եմ ասել, դու անկախ ես իմ Հայաստան, Շնորհավոր…»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոնա Շահգելդյանը Facebook-ի իր էջում զվարճալի լուսանկար էր հրապարակել, որում դեմքն ամբողջովին ներկված էր սեւ ներկով: Լուսանկարին կից արված գրառումից է էլ պարզ էր դառնում, որ Սոնան այդ տեսքով ներխուժել էր իր ընկերներից մեկի տուն:

Սոնան զվարճալի լուսանկարին կից գրել է. «ԱԱԾ -ից ընտիր ներխուժել ենք Գայանե Ավետիսյանենց տուն)) Շարունակելի...»:

 



© NEWS.am STYLE