Լուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան լուսանկարը

18:23   21 սեպտեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Լուսինե Թովմասյանը իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա գրկախառնված է ամուսնու՝ Արթուրի հետ, իսկ նրանց ժպտերեսիկ դուստրը՝ Արիանան ծնորղներից փոքր-ինչ հեռու է գտնվում, սակայն հայրը նրան նույնպես գրկել է: Ընտանեկան այս ձերմ լուսանկարին կից, սակայն, գեղեցկուհին որեւէ մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ ավելի վաղ Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նա դստերը գրկել էր եւ նրանք երկուսն էլ ժպտում էին: Ջերմ ու ժպիտով լի լուսանկարին կից գեղեցկուհին կատարել էր անգլերեն հետեւյալ գրառումը. «Միշտ էլ ժպտալու համար առիթ կա»: Լուսանկարում հատկանշականը գեղեցկուհու եւ նրա դստեր՝ փոքրիկ Արիանայի շշմեցուցիչ նմանությունն է:



© NEWS.am STYLE