Կրքոտ Քենդալ Ջենները պարծեցել է սլացիկ ոտքերով

20:30   21 սեպտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն իր սեքսուալությամբ ու գեղեցկությամբ չի զիջում իր քույրերին: Քենդալը աշխարհի ամենապահանջված ու ամենաբարձր վարձատրվող մոդելներից է:

Այս անգամ նա իր Instagram-յան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում հպարտացել է իր սլացիկ ոտքերով: Դրանք, կարելի է ասել, սուպերմոդելի այցեքարտն են:



Նա ներկայացել է YEEZY բրենդի սպորտային կոշիկներով, իսկ բրենդը, ինչպես գիտենք, պատկանում է Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին:



Պետք է խոստովանել, որ սուպերմոդել-հեռուստաաստղին հաջողվել է անոնսել փեսայի արտադրանքը:

Հիշեցնենք, որ վերջերս Քենդալի մերկ լուսանկարները հաքերների թեթեւ ձեռքով հայտնվել էին համացանցում:



© NEWS.am STYLE