Սոֆին, Էրիկը, Սոնան, Արամեն եւ այլ հայտնիներ ելույթ ունեցան ՀՀ անկախության տոնին նվիրված համերգին (ֆոտո/վիդեո)

23:39   21 սեպտեմբերի, 2018

Երեւանում քիչ առաջ ավարտվեց ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:

Այս տարի առաջին անգամ Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր սելֆի միջոցառում, որի շրջանակում Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանը լուսանկարվեցին հրապարակում հավաքված բոլոր ցանկացողների հետ:

Քաղաքի տարբեր անկյուններում տեղադրվել էին բեմահարթակներ, որոնք ներկայացնում էին տարբեր ժանրերի երաժշտություն՝ ռոք, ջազ, դասական, փոփ… Համեգների ընթացքում ելույթ ունեցան նաեւ հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ Հրագը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Արամեն, Գաբին, Սոֆի Մխեյանը, DJ Ամոքը եւ այլք:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել համերգին. մի քանի դրվագ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE