Սելենա Գոմեսին «բռնացրել են» խորհրդավոր անծանոթի հետ նախաճաշելիս (ֆոտո)

14:05   22 սեպտեմբերի, 2018

Ամռանը նրա նախկին բոյֆրենդը՝ Ջասթին Բիբերը, նշանադրվեց այլ գեղեցկուհու հետ, սակայն Սելենա Գոմեսին այդ փաստը չընկճեց: Նա շարունակում է վայելել կյանքն ու ժպտալ: Իսկ երեկ հայտնի երգչուհուն տեսել են խորհրդավոր անծանոթի հետ: Նրանք սկզբում միասին շոփինգի են գնացել, այնուհետեւ նախաճաշել են սրճարաններից մեկում:

Ականատեսների խոսքով՝ Գոմեսն ու նրան ուղեկցող տղամարդը բավականին ջերմ էին շփվում եւ խորասուզված էին զրույցի մեջ:

Սելենան հանդիպմանը կրել է դեղին շապիկ եւ շագանակագույն շալվար: Երգչուհին նախընտրել է շատ չշպարվել՝ նախապատվությունը տալով բնական տեսքին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ SPOT/ Backgrid



© NEWS.am STYLE