Ոճային Աստղիկ Սաֆարյանի շքեղ լուքը

16:28   22 սեպտեմբերի, 2018

Աստղիկ Սաֆարյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու հրապարակումներ, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին այսօր Instagram-ի էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որում Աստղիկը ներկայացել է շքեղ տեսքով: Նա կրում է ոսկեգույն, զոլավոր, մինչեւ գոտկատեղը հասնող տաբատ, սեւ վերնազգեստ: Հմայիչ լուսանկարին կից որեւէ մեկնաբանություն Աստղրիկը չի թողել:

Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր իր հանգստից մի պատառիկ՝ ներկայանալով լողազգեստով: Իր տեղադրած լուսանկարում նա կրում էր սեւ լողազգեստ, որի վրայից կապույտ, ցանցավոր վերնազգեստ, իսկ ձեռքերում կար խմիչքով լի բաժակ:

Այս հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Հանգստանում եմ լողափին»:

 

 



© NEWS.am STYLE