«Մանկական Եվրատեսիլ 2018»-ին Հայաստանը կներկայացնի L.E.V.O.N-ը

20:43   22 սեպտեմբերի, 2018

Րոպեներ առաջ ավարտվեց Հանրային հեռուստատեսության «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագիծը, որի շրջանակում պարզվեց, որ մրցույթում մեր պատվիրակն է լինելու L.E.V.O.N-ը՝ համանուն երգով:

Այս տարի առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլն անցավ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ձեւաչափով:

Ի սկզբանե մրցույթին մասնակցում էր 23 մասնակից: Երկու կիսաեզրափակիչներից հետո երզափակիչ փուլ էին անցել հետեւյալ 10 մասնակիցները՝ Անին, Անահիտ Առաքելյանը, Հարութ Հարությունյանը, Լիլին, Վովան, Սերժ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Էլիզան, L.E.V.O.N-ը եւ Լիան:

Մրցույթի հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի, մանկական ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:



© NEWS.am STYLE