Եվա Բաղդասարյանի նոր լուսանկարները

18:27   22 սեպտեմբերի, 2018

Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանն Instagram-ի էջի հետեւորդներին վերջերս պարբերաբար ներկայացնում է լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգտից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջի story բաժնում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է մեքենայի մեջ: Հմայիչ հայուհին իր տեղադրած լուսանկարներին կից որեւէ մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա իր միկրոբլոգում նոր լուսանկարների շարք էր ներկայացրել, որոնցում ներկայացել էր սեւ հանդերձանքով ու իրեն համապատասխան դիմահարդարմամբ, որը շեշտել էր դերասանուհու նուրբ դիմագծերը:

Անկրկնելի լուքը Եվան ամբողջացրել էր դեղին պայուսակով, որը, կարելի էր ասել, կոտրել է ընդհանուր կերպարի մգությունը:

 



© NEWS.am STYLE