Արփի Գաբրիելյանը՝ բնության գրկում

19:10   22 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի, երգչուհի, մոդել Արփի Գաբրիելյանին շատ շուտով երկրպագուները կրկին կտեսնեն «Ֆուլ Հաուս» սիթքոմում, բայց մինչ այդ դերասանուհին թույլ չի տալիս իրեն կարոտել:

Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր նախագծերում ու ֆոտոշարքերում, սակայն շատերը կհամաձայնեն, որ նրա ամենատպավորիչ կերպարներից մեկը «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած Լիկայի կերպարն է, որով էլ նա առավել հայտնի դարձավ:

Արփին վերջերս ակտիվացրել է իր Instagram-ի էջը, որտեղ իր հետեւորդներին ներկայացնում է իր հմայիչ կերպարները, գայթակղիչ լուսանկարներ, տարբեր ֆոտոշարքեր, կադրեր, որոնք պատմում են նրա ուղեւորությունների մասին:

Այսօր Արփին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում նա գտնվում է բնության գրկում: Լուսանկարում դերասանուհին պառկած է այգում, իսկ նրա ձեռքերում առկա է ամսագիր, որը նա կարդում է:

Լուսանկարին կից Արփին բազմակետ է թողել:

Նշենք, որ օրերս գեղեցկուհին նոր ֆոտոշարք էր հրապարակել Instagram-ի իր էջում: Լուսանկարներում Արփին նուրբ սպիտակ զգեստով էր, որն առանձնակի քնքշություն էր հաղորդել դերասանուհու կերպարին: Ֆոտոշարքի հեղինակը Գոգա Ասատրյանն էր:

 



© NEWS.am STYLE