Հռիփսիմե Հակոբյանը ներկայացել է հրապուրիչ կերպարում

20:29   22 սեպտեմբերի, 2018

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները:

Երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ներկայացել է հմայիչ կերպարում: Լուսանկարներում երգչուհին կրում է սեւ զգեստ, բարձրակրունկներ, մազերը հավաքված են:

Լուսանկարին կից Հռիփսիմե Հակոբյանը մեկնաբանություն չի թողել, սակայն, նրա երկրպագուներն ու միկրոբլոգի էջի հետեւորդներն մեկնաբանել են նրա կերտած հրապուրիչ կերպարը՝ թողնելով դրական մեկնաբանություններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի իր էջում ընտանեկան, ջերմ լուսանկար էր հրապարակել, որում նա ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի եւ որսու՝ փոքրիկ Լեոյի հետ էր: Երգչուհին իր հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE