Մերի Մակարյանի նոր հմայիչ լուսանկարները

13:34   23 սեպտեմբերի, 2018

Ամուսնու հետ ԱՄՆ-ում բնակվող հեռուստահաղորդավարուհի-դերասանուհի Մերի Մակարյանը գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ուրախացնում է գեղեցիկ լուսանկարներով, հրապուրիչ սելֆիներով, որոնցում հեռուստահաղորդավարուհին իր ամուսնու՝ Վարդանի հետ է:

Այս անգամ 33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից առաջինում ներկայացրել է նուրբ դիմահարդարումն ու ժպիտը: 



Հաջորդ լուսանկարում դերասանուհի-հաղորդավարուհին սիրելի ամուսնու հետ է պատկերված: Լուսանկարը հավելվածի միջոցով մշակված է, սակայն Մերին որեւէ կերպ չի մակագրել իր գեղեցիկ լուսանկարները:



Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ Մերին միկրոբլոգի իր էջի story բաժնում լուսանկարներ էր հրապարակել, որոնցից մեկում նա երգչուհի Անի Քրիստիի հետ ներկայացել էր լողավազանում: Լուսանկարին կից մեկնաբանության չէինք հանդիպում:

 



© NEWS.am STYLE