Անատի Սաքանյանի նոր հրապուրիչ կերպարը

14:30   23 սեպտեմբերի, 2018

Անատի Սաքանյանի նոր ու հմայիչ լուսանկարները միշտ սպասված են նրա միկրոբլոգի օգտատեր-երկրպագուների կողմից: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Այս անգամ դերասանուհին միկրոբլոգի story բաժնում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնք ինչպես միշտ փաստում են նրա ոճային նուրբ ընկալման մասին:



Լուսանկարներից մեկում գեղեցկուհի շիկահերը հայելային սելֆի է անում: Նա ներկայացել է դասակոն ոճում:

Մյուս լուսանկարում Անատին դասական կարմիր շրթներկով է ու ոճային արեւային ակնոցով:



Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ Անատի Սաքանյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր վառ դիմահարդարմամբ: Հմայիչ լուսանկարին կից դերասանուհին, սակայն, ոչ մի մեկնաբանություն չէր թողել:

Այնուամենայնիվ, Անատիի երկրպագուներն ու հետեւորդները գնահատել էին նրա տեսքը՝ մեկնաբանությունների հատվածը ողողելով դրական գրառումներով:



© NEWS.am STYLE