Միլանի նորաձեւության շաբաթ. Քենդալ Ջենները, Հադիդ քույրերը յուրօրինակ հանդերձանքներով

16:32   23 սեպտեմբերի, 2018

Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում այս անգամ ներկայացել է Missoni բրենդը: Պոդիումի վրա հայտնված ճանաչված մոդելները ցուցադրել են ապրանքանիշի գարուն-ամառ 2019 հավաքածուն: 65-ամյակը նշող բրենդի ցուցադրությունն անցավ բաց երկնքի տակ:



Հավաքածուն բավականին ինքնատիպ է, ու առաջին հայացքից նույնիսկ տարօրինակ է թվում, հատկապես երբ լայն ու բազմաշերտ հագուստների տակ թաքնված ենք տեսնում մոդելային բիզնեսի վառ աստղերին՝ Քենդալ Ջեններին, Բելլա ու Ջիջի Հադիդներին:



Այս անգամ եւս ցուցադրվեցին բրենդին հատուկ գործած զգեստներ, վառ գույներ, հիպի ոճը հիշեցնող դետալներ ու կոլորիտ:





Ցուցադրության ընթացքում օգտագործվել են գունային մեղմ համադրություններ, տարբեր կտորներ, որոնք առաջին հայացքից դժվար է պատկերացնել միասին:



                                                                                                        Աղբյուրը՝ Daily Mail

                                                                      Լուսանկարները՝ Shutterstock-ի, Getty-ի



© NEWS.am STYLE