Շուշան Երիցյանի նոր ու գրավիչ տեսանյութը

18:30   23 սեպտեմբերի, 2018

Շուշան Երիցյանը, ով «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր է եւ նաեւ դերասանուհի, հաճախ է իր գայթակղիչ Instagram-յան  լուսանկարներով ու տեսանյութերով զարմացնում ու միեւնույն ժամանակ ուրախացնում իր հետեւորդ-երկրպագուներին:

Այս անգամ գեղեցկուհին մի տեսանյութ է հրապարակել միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, իսկ դրանից հետո ջնջվում է:



Տեսանյութն արված է ավտոմեքենայի միջից, իսկ Շուշանն ու նրա ընկերուհին ռուսական երգի ներքո ողջունում են օգտատերերին:

Հիշեցնենք, որ վերջերս գեղեցկուհին ներկայացել էր կարճ կիսատաբատով, որը շեշտել էր նրա սլացիկ ոտքերը: Եվ ընդհանրապես, դերասանուհի-մոդելը գիտի՝ ինչպես ուշադրություն հրավիրել իր մարմնի առավելությունների վրա:



© NEWS.am STYLE