Սկանդալից հետո Օլգա Բուզովան «անհետացել է»

20:30   23 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին երգչուհի Օլգա Բուզով համերգով հանդես էր եկել Չելյաբինսկ քաղաքի «Տրակտոր» համերգասրահում: «Համբույրների հնչյունների ներքո» շոուն հիշարժան դարձավ սկանդալով:

Նախ համերգը մեկնարկեց 45 րոպե ուշացմամբ, ինչպես հայտնում է URA.Ru-ն, իսկ համերգասրահը, որը նախատեսված է 7 հազար հանդիսատեսի համար, կիսադատարկ է եղել:



Երգչուհին ստիպված է եղել ելույթ ունենալ այս պայմաններում ու դրան զուգահեռ, շատերը փաստում են, որ բացակայել է կենդանի կատարումը: Երկրպագուներին ամենից շատ հիասթափեցրել է այն, որ Օլգան նույնիսկ վերջում չի շփվել իրենց հետ, չի վերցրել ծաղկեփնջերը, դիմանկարներն ու այն ամենը, ինչ սովորաբար երկրպագուները պատրաստում են մենահամերգներից հետո նվիրելու համար:

Համերգային ծրագրից անմիջապես հետո երգչուհին փակել է իր Instagram-յան միկրոբլոգն ու նրանք, ովքեր չեն հետեւում աստղին, չեն կարող տեղեկանալ նրա կյանքի անցուդարձից, ստեղծագործական նորություններից:



Այսպիսով, Օլյան «անհետացել է» սոցցանցից այն մարդկանց համար, ովքեր գուցե վերապահումով են մոտենում նրան:

Շատերն այս քայլը մեկնաբանում են նրանով, որ Բուզովան կաշկանդված է իրեն զգում կատարվածից հետո ու դեռ երկար ժամանակ կարող է պահանջվել, մինչեւ կրքերը վերջնականապես կխախանդվեն:

 



© NEWS.am STYLE