«Ճերմակ օձիք». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

21:35   23 սեպտեմբերի, 2018

Դժվար թե գտնվի մարդ, ով չի սիրում ոսկե սրտով խաբեբաների մասին պատմություններ: NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում «Ճերմակ օձիգ» սերիալը, որը պատմում է խաբեբա  խարդախ գողի՝ Նիլ Քեֆրիի մասին:



Սերիալը կրիմինալ դետեկտիվի ժանրերից մեկին է պատկանում, այն թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 23-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 18-ը USA Network ալիքով:

FBI Հատւկ գործակալ Փիթեր Բյորքը երկար հետապնդումից հետո վերջապես բռնում է համաշխարհային մասշտաբի խաբեբա Նիլ Քեֆրիին: Ազատ արձակվելուց ընդամենը 4 շաբաթ առաջ նա փախուստի է դիմում բանտից, որպեսզի գտնի սիրելիին: Նրան նորից բռնելով, Փիթերը նրա հետ պայման է կապում, որ Նիլը պետք է բանտ նստելու փախերն աշխատի հատուկ ծառայությունում:



Եւ այսպես, ինչո՞վ է այս սերիալը ժանրի մյուս սերիալներից տարբերվում: Առաջին հերթին յուրահատուկ մթնոլորտով, որը լարված է, դրամատիկ ու պարունակում է բավականին շատ հումորային դրվագներ:

Հույս մի փայփայեք շատ ակտիվ գործողությունների ականատեսը դառնալ, դրա փոխարեն սերիալն առաջարկում է շարմ ու հիանալի դերասանական խաղ: Նիլի վերաբերմունքը, գիտելիքներն ու խորությունը ունակ են էկրանների առաջ գամված պահել իգական սեռի ներկայացուցիչներից շատերին:

Փիթերի բաժանմունքը պայքարում է արվեստի բնագավառում խարդախությունների ու գողությունների դեմ: Սերիալը դիտելուց հետո դուք կզարմանաք, թե որքան նոր բան սովորեցիք այդ ոլորտից:

Երկրորդ պլանի դերասանները չեն զիջում իրենց հրաշալի խաղով: Էլիզաբեթ Բյորքը, որը Փիթերի կնոջն է մարմնավորել, իր բարի սրտով ու դրական տրամադրվածությամբ անտարբեր չի թողնի ոչ ոքի:


Մոզզին՝ Նիլի լավագույն ընկերը, որի մասին կարելի է ասել՝ դու կամ հանճար ես կամ խելագար, դրանք մեկ էության երկու ծայրահեղություններ են: Ջունը՝ բալզակյան տարիքի տպավորիչ կին, որը կացարան է տալիս Նիլին:



Սերիալի ստեղծողները շատ գրագետ կերպով անդրադարձել են այն փաստին, թե ինչպես մի մարդ կարող է ազդել մյուսի վրա: Մենք ականատեսն ենք դառնում, թե ինչպես են երկու հակադրվող կերպարներ սկսում իրար վրա ազդել:

Հ.Գ. Գեղեցիկ սեռի սիրելի՛ ներկայացուցիչներ, հաշվի առնելով, որ սերիալը նայելիս հնարավոր է չափազանց շատ հիանաք գլխավոր հերոսի կերպարով կամ նույնիսկ սիրահարվեք նրան, շտապում եմ հիասթափեցնել ձեզ. Մեթ Բոմերը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:

Մաղթում ենք հաճելի դիտում



                                                                                     Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE