Մերի Մակարյանի հրապուրիչ լուսանկարը

10:25   24 սեպտեմբերի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր: Առհասարակ, թե՛ Մերին, թե՛ նրա ամուսինը՝ Վարդանը, ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում:

33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել: Հատուկ հավելվածով արված լուսանկարը, որում նա կրում է կարմիր զգեստ, Մերին միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին համբույր է ուղարկում, իսկ իրեն շրջապատել է համբույրներով: Հմայիչ լուսանկարին կից մեկնաբանություն, սակայն, նա որեւէ մեկնաբանություն չի թողել:

Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ Մերին միկրոբլոգի իր էջի story բաժնում լուսանկարներ էր հրապարակել, որոնցից մեկում նա երգչուհի Անի Քրիստիի հետ ներկայացել էր լողավազանում: Լուսանկարին կից մեկնաբանության չէինք հանդիպում:



© NEWS.am STYLE