«Ժողովուրդը ցույց տվեց, որ ինքն ագրեսիվ փոքրամասնություն չի, այլ ՀՀ հպարտ քաղաքացի». Լուսինե Բադալյան

11:15   24 սեպտեմբերի, 2018

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը շատ ակտիվ է սոցցանցերի իր էջերում: Նա ակտիվորեն արձագանքում է նոր իրադարձություններին, իր կարծիքն ու տեսակետն է հայտնում այս կամ այն քաղաքական ու հասարակական իրողությունների վերաբերյալ: Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է Երեւանի քաղաքապետի ընտրություններին:

Նա գրել է. «Երջանկությունից սիրտս տրաքում է, ոչ թե նրա համար, որ մենք հաղթեցինք, քավ լիցի, երիցս ՈՉ, այլ որ ժողովուրդն ապացուցեց, որ ինքն այլևս մեժում է ընտրակաշառքը, ողորմությունը, լաչառությունը, սուտը, մանիպուլյացիան, կեղծիքը, նախընտրում է զուսպը, անկեղծը, համեստը, նորը, սերը, համերաշխությունը, աշխատանքը! Ցույց տվեց, որ ինքն ագրեսիվ փոքրամասնություն չի, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ!!! Իր ուսերից թոթափեց նախորդ տարիների գաղջն ու սիրտը բացեց նոր կյանքի առջև ։) ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱԳՐՎԵՑ փաստացի!

Մենք մեր ուժերը չենք խնայի, որպեսզի պայքարենք ձեր արժանապատիվ կյանքի համար !!!

Փաշինյանի ասած՝ սիրում եմ ձեզ... համբուրում եմ բոլորիդ... խոնարհվում եմ ձեր առաջ !!! »:



© NEWS.am STYLE