Սկանդալային երգչուհի Ջուսը ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով

12:09   24 սեպտեմբերի, 2018

Սկանդալային երգչուհի Ջուսը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ոճային կերպարանափոխություններով: Այդ ամենի ականատեսը հաճախ դարձել ենք հետեւելով նրա Instagram-յան հրապարակումներին:



Ջուսն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է խորը դեկոլտեով վերնազգեստով, նա վառ դիմահարդարմամբ է: Լուսանկարին կից երգչուհին անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը. «Պարզապես ես»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ի զարմանս օգտատեր-երկրպագուների, Ջուսը ներկայացել էր բավականին նուրբ ու եթերային կերպարով: Նա նախընտրել էր նուրբ, ծաղկավոր ու երկարափեշ զգեստ, որի լուսանկարը տեղադրել էր Instagram-ի իր էջի story բաժնում: 

Ջուսը նաեւ մակագրել էր գեղեցիկ լուսանկարը՝ հայտնելով, որ շուտով՝ Երեւանի 2800-ամյակին ընդառաջ, նա կներկայացնի նոր տեսահոլովակ մեր չքնաղ մայրաքաղաքի մասին: Դե ինչ, սպասենք նորություններին:



© NEWS.am STYLE