Դեմի Լովատոյին առաջին անգամ լուսանկարել են թմրանյութերի չափաբաժնի չարաշահումից հետո

17:15   24 սեպտեմբերի, 2018

Այս ամռան ամենաշոկային նորություններից մեկը երգչուհի Դեմի Լովատոյի՝ թմրանյութերի չափաբաժնի չարաշահման լուրն էր, որից հետո երգչուհին հայտնվել էր հիվանդանոցում, այնուhետեւ՝ վերականգնողական կենտրոնում:

Այս պահին Լովատոն շարունակում է իր բուժումը տվյալ կենտրոնում, սակայն պապարացիներից, նույնիսկ, այնտեղ չի կարող թաքնվել: Ֆոտոխցիկները նրան ֆիքսել են վերականգնողական կենտրոնի բակում զբոսնելիս: 26-ամյա աստղը սուրճ էր վայելում եւ զրուցում մի կնոջ հետ: Ականատեսների խոսքով՝ երգչուհին բավականին երջանիկ ու կազդուրված տեսք ուներ:

Ամեիսներ առաջ ոստիկանությունը ձերբակալել էր ոմն Բրենդոն Ջոնսոնին, ով, ինչպես հաստատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, երգչուհուն թմրանյութեր է մատակարարել այն օրը, երբ Լովատոն անջատվել է. նրանք միասին այդ օրը եղել են երգչուհու տանը:

Ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ ձերբակալում է Ջոնսոնին`անօրինական կերպով զենք պահելու եւ թմրանյութեր վաճառելու համար:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ TMZ/MEGA, Zuma Press/PA Image



© NEWS.am STYLE