Ջենիֆեր Լոպեսը սայթաքել եւ ընկել է Լաս Վեգասի համերգային շոուի ժամանակ (ֆոտո/վիդեո)

16:11   24 սեպտեմբերի, 2018

Որքան պրոֆեսիոնալ պետք է լինես, որ կարողանաս վարպետորեն թաքցնել անհաջող «վայրէջքդ», այն էլ՝ տասնյակ հազարավոր հանդիսդատեսի առջեւ: Բայց Ջենիֆեր Լոպեսի բեմական փորձն, իսկապես, իրենն ասում է:

49-ամյա աստղը անհաջող միջադեպ է ունեցել Լաս Վեգասի համերգային շրջագայության ժամանակ:

Լոպեսը Dance Again երգի ընթացքում որոշում է պտտվել է բեմի շուրջ եւ անմիջական շփում հաստատել հանդիսատեսի հետ: Սակայն նրանցից մեկին մոտենալիս երգչուհին անհաջող շարժում է անում, ինչի արդյունքում փափուկ «վայրէջք» է կատարում ուղիղ բեմահարթակին, սակայն աստղն այնպիսի արագությամբ է բարձրանում եւ շարունակում իր ելույթը, որ շատերը, նույնիսկ, չէին նկատի այդ միջադեպը, եթե չլինեին լրագրողները:)

Այո, Լոպեսի վարպետությանն ու ֆիզիկական մարզավիճակին կնախանձեին երիտասարդ շատ աստղեր:

Աղբյուրը՝ Daily Mail

Տեսանյութը՝ TMZ

Լուսանկարները՝ Casone LLC/Splashnews.com, Instagram



© NEWS.am STYLE