Մերի Հակոբյանը ներկայացել է խոր բացվածքով զգեստով

19:15   24 սեպտեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում հաճախ հրապարակում է գայթակղիչ լուսանկարներ, սելֆիներ, հրապուրիչ տեսանյութեր: Վերջին ժամանակահատվածում ավելի ակտիվորեն է օգտագործում միկրոբլոգը:

Այս անգամ գեղեցկուհի դերասանուհին ներկայացրել է Instagram-ի իր էջում լուսանկար, որն արված է Դուբայում: Այդ մասին տեղեկանում ենք լուսանկարին կից դերասանուհու նշումից:



Լուսանկարում Մերին բավականին հմայիչ տեսք ունի. Նա ներկայացել է երկարափեշ զգեստով, որի խոր բացվածքն ընդգծում է նրա սլացիկ ոտքերը: Լուսանկարին կից Մերին որեւէ մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ներկայացել էր ամառային կոմբինիզոնով, որը բավականին ակտուալ էր այս տարի: Գեղեցիկ կերպարը նա ամբողջացրել էչ դասական կնոջ էլեգանտ կարմիր շրթներկով:



© NEWS.am STYLE