2007 vs 2018. Քիմ Քարդաշյանը համեմատել է իր բիկինիով լուսանկարները

20:30   24 սեպտեմբերի, 2018

37-ամյա ռեալիթի-շոու աստղը իր  Instagram-ում հրապարակել է հերթական կրքոտ լուսանկարը: Դրանում աստղը ներկայացրել է՝ ինչ տեսք ուներ ոչ այնքան հեռավոր 2007 թվականին, երբ Քարդաշյան-Ջեններ գերդաստանը դեռ նոր-նոր էր որոշել ռեալիթի-շոու ստեղծել, որը կպատմեր նրանց ընտանեկան կյանքի մասին:



Լուսանկարին կից շատ երկրպագու-օգտատերերը մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ Քիմի լողազգեստը թրենդային է անգամ մեր օրերում:

Ավելի վաղ Քիմը մեկ այլ լուսանկար էր հրապարակել բիկինիով: Այս երկու լուսանկարների միջեւ 11 տարվա անդունդ կա: Իսկ ի՞նչ եք կարժում դուք, որ լուսանկարում է հայազգի հեռուստաաստղն ավելի գեղեցիկ:



Ի դեպ հիշեցնենք, որ վերջերս Քիմի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների կողքին կարելի էր հանդիպել այս լուսանկարին, որում, ինչպես հայուհին էր նշել, նա 7-րդ դասարանում էր սովորում: 



© NEWS.am STYLE