Անժելա Սարաֆյանի շքեղ ու հեքիաթային տեսքը

22:15   24 սեպտեմբերի, 2018

Գեղեցկուհի դերասանուհի Անժելա Սարաֆյանի շքեղ հանդերձանանքները շարունակում են հիացնել: Հայուհին գիտի՝ ինչպես շեշտել աչքերի անհունությունը կատարյալ ընտրված երանգներով, ինչպես ընգծել մարմնի առավելությունները եւ այլն:

Անժելան, սակայն, կարծես մի փոքր համեստություն է անում ու նրա փոխարեն հաճախ քույրն է կիսվում գեղեցիկ լուսանկարներով:



Այս անգամ Զառան հրապարակել է գեղեցկուհի քրոջ տեսանյութերից մեկը իր միկրոբլոգում, որում նա սեւ փայլուն ու շքեղ հանդերձանքով ներկայացել էր Emmy-ի 70-րդ մրցանակաբաշխությունը:

View this post on Instagram

A post shared by Zara Sarafyan (@zarasarafyan) on

Տեսանյութումյ երեւում է զգեստի ու «Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղի ողջ շքեղությունը: Շողացող քարեր, երկար ու լայն փեշ, խնամքով վեր հավաքված վարսերը. Ահա այն ամենն, ինչ միանգամից գրավում է դիտողին:

Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ գեղեցկուհին կրկին գրագետ ընտրություն էր կատարել՝ ընտրելով ոսկեգույն նուրբ նախշազարդերով դեղին զգեստ, որը ընդգծել էր նրա գեղեցիկ պարանոցն ու նուրբ ուսերը:



© NEWS.am STYLE