Միլանի նորաձեւության շաբաթ. Երեք կուրծք ունեցող մոդելները ցնցել են բոլորին

23:15   24 սեպտեմբերի, 2018

Միլանի նորաձեւության շաբաթն ավարտված է, իսկ նորաձեւությամբ տարված խավի հայացքն ուղղված է դեպի Փարիզ, սակայն անդրադառնանք Միլանի նորաձեւության շաբաթի ամփոփիչ՝  GCDS բրենդի ցուցադրությանը:



Ապրանքանիշը, թերեւս, որոշել էր որքան հանարվոր է զարմացնել թե՛ ներկաներին, թե՛ համացանցի օգտատերերին՝ հավաքածուն ներկայացնելով յուրահատուկ մոդելների օգնությամբ:

Երկար պետք չէ նայել այս լուսանկարներին, հասկանալու համար, թե որն է այս գեղեցկուհիների մարմնական անոմալիան:



Ի վերջո պարզվել է, որ բարեմասնություններն արհեստական են, սակայն դա չի խանգարել համացանցում բուռն քննարկումների տարածմանը: Մտքի յուրահատկությունն այնուամենայնիվ ոչ բոլորն են գնահատել:



                                                                                                         Աղբյուրը՝ people

                                                                Լուսանկարները ՝ Getty-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE