Արփի Գաբրիելյանի հմայիչ լուսանկարն ու խորհրդավոր գրառումը

10:00   25 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ինչպես նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր նախագծերում ու ֆոտոշարքերում: 

Այդ ամենից զատ գեղեցկուհի սեւահերը Instagram-ի իր էջի հետեւորդ-երկրպագուներին է ներկայացնում նաեւ իր գրավիչ լուսանկարները: Այսօրը եւս բացառություն չէր. Արփին լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բավականին նուրբ դիմահարդարմամբ, որը շեշտել է դերասանուհու աչքերը:



Լուսանկարին կից նա անգլերեն լեզվով գրել է. «Մենք բոլորս մեր ընտրությունն ենք կատարում կյանքում, ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արփին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր տեղադրել, որում նա գտնվում էր բնության գրկում: Լուսանկարում դերասանուհին պառկած էր այգում, իսկ նրա ձեռքերում ամսագիր կար, որը նա կարդում էր:



© NEWS.am STYLE