ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 սեպտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Ձեր համբերության բաժակը լցվել է: Դուք պատրաստ եք հեռանալ եւ դուռը փակել ձեր ետեւից: Եթե իրոք բաժանում եք ցանկանում, ուրեմն դա հենց այսօր էլ արեք,իսկ եթե սա հերթական բարկության նոպան է, ապա մի շտապեք կտրուկ գործողություններ ձեռնարկել:

ՑԼԵՐ

Այսօր դուք շատ չարացած կլինեք: Ձեր բարկությունը կզարմացնի ոչ միայն ձեր ընկերներին, այլեւ ձեզ: Իսկ դրա պատճառ է հանդիսացել ընկերների անձնական կյանքի մասին մանրամասներ լսելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ տեղափոխվել մանկություն: Վազեք, թռչկոտեք… մի խոսքով` արեք այն, ինչ անում էիք մանուկ ժամանակ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ փոքրիկ նվեր կմատուցի: Սակայն դրա չափսերը կարեւոր չեն, կարեւորը նշանակությունն է եւ այն, որ նա ձեզ ի սրտե ցանկացել է երջանկացնել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը չեն խոստանում, որ կհանդիպեք որեւէ արքայազնի կամ արքայադստեր: Սակայն դա չի նշանակում, որ արտաքինի մասին պետք է մոռանաք: Միգուցե, հենց ձեր հաշվով աստղերը սխալվել են:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ չեք կարող սիրելիին ամբողջ ճշմարտությունը պատմել: Ինչեւէ, աշխատեք գոնե այնպես անել, որ նա չկռահի, որ ինչ-որ բաներ եք թաքցնում իրենից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվար ընտրություն կկատարի իր եւ ձեր շրջապատի միջեւ: Նա ամեն ինչ կանի, որ արդյունքում չնեղացնի ոչ իր, ոչ էլ ձեր ընկերներին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Աշխատեք այսօր առանց ավելորդ հարցերի եւ պատասխանների հասկանալ ձեր սիրելիին: Դուք նրան բոլորից լավ եք ճանաչում, ուրեմն հենց դուք կկարողանաք նրան օգնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ ամենազարմանալի երազանքները կարող են իրականանալ, եթե դրանց մասին խոսվի սիրելիների հետ: Պատմելով ընտրյալներին երազանքի մասին՝ Աղեղնավորները շունչ կհաղորդեն իրենց ցանկություններին՝ դրանք ավելի շոշափելի դարձնելով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հիանալի օր է, որպեսզի Այծեղջյուրները ինչ-որ նոր գործ ձեռնարկեն: Կարեւոր չէ, թե արդյոք խոսքը նոր սիրո, հարաբերություններում նոր շրջանի կամ էլ նոր ռոմանտիկ ծանոթության մասին է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսներին  անհրաժեշտ է որեւէ նորույթ ներմուծել սեփական անձնական կյանքում: Իսկ միայնակ Ջրհոսների համար փորձադաշտ կարող է դառնալ ծանոթության համար նախատեսված ցանկացած վայր: 

ՁԿՆԵՐ

Հարաբերությունները անզգույշ խոսքով կամ քայլով չվնասելու համար Ձկներին այսօր անհրաժեշտ է գոնե մի քիչ զսպել իրենց եւ խուսափել բուռն զգացմունքներ արտահայտելուց:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE