ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   27 սեպտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր մեկը, ում հանդեպ դուք անտարբեր չեք, կարող է փչացնել ձեր տրամադրությունը: Միգուցե հետո նա ամաչի դրա համար եւ ամեն ինչ անի, որ ներեք իրեն, սակայն դա ոչինչ չի փոխի: Դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ անձնական կյանքում միայն ուրախ պահեր չեն լինում:

ՑԼԵՐ

Հիշեք ձեր առաջին ժամադրությունը: Ամեն ինչ այնքան ռոմանտիկ էր, հեքիաթային... Աշխատեք այսօր վերականգնել այդ զգացմունքները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք զերծ պահել սիրելիին ինչ-որ տհաճ բաներից: Դա այդքան էլ հեշտ չի լինի, որքան ձեզ թվում է, սակայն եթե դուք լավագույնս դրսեւորեք ձեզ, ապա ամեն ինչ կստացվի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ հեշտ չի լինի հասկանալ եւ ներել ձեր սիրելիին: Ձեր շփման միակ միջոցն այսօր կլինեն բաղավոցներն ու հիստերիան, որի արդյունավետությունը հավասար կլինի զրոյի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելիին կարելի է վստահել, ընդ որում` նույնիսկ ավելի շատ, քան դուք հնարավոր էիք համարում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին հետաքրքիր կլինի պարզել ձեր պահվածքի պատճառները: Եվ եթե անգամ յուրահատուկ պատճառ չլինի, իսկ ձեր պահվածքն առանձնապես չտարբերվի սովորականից, աստղերը խորհուրդ են տալիս ինչ-որ բան հորինել: Հակառակ դեպքում` նա կկասկածի ձեզ ոչ անկեղծ լինելու մեջ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելին այնքան լուրջ տեղ ունի ձեր կյանքում, որ առանց նրա ձեր կյանքը կյանքի նման չէ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման մեջ ձեզ շատ կօգնի կենդանի բնությունը: Աշխատեք ամբողջ օրվա ընթացքում ամեն բան անել, որպեսզի ձեր կողքին ընտանի կենդանի կամ բույս լինի: Այդ կերպ ձեզ ավելի հեշտ կլինի լուծել խնդիրները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր փորձեք սիրելիին այլ անունով դիմել: Եթե նրան նախկինում արեւ էիք անվանում, ապա այսօր նա միանգամայն կարող է լինել կատվիկ կամ ճագարիկ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի հանգստանաք սիրելիի ներկայությունից եւ որոշ ժամանակով ձեզ նվիրեք ավելի քիչ ռոմանտիկ, սակայն օգտակար մի գործի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա էլ ավելի մտերմանալ ձեզ հետ, դառնալ ավելի հարազատ: Նա կգործադրի բոլոր հնարավոր եւ անհնար ջանքերը:

ՁԿՆԵՐ

Եղեք ուշադիր ձեր սիրելիի արտաբերած յուրաքանչյուր բառի հանդեպ: Այսօր նա անպայման կասի մի կարեւոր բան, որի պատասխանը դուք վաղուց էիք փտրում:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE