ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   29 սեպտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր աջակցության կարիքը կզգա։ Եթե նա դա չստանա ձեզանից, հետեւանքները կարող են շատ տխուր լինել։

ՑԼԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություներում ամեն ինչ չէ, որ կարող է պայծառ լինել, ինչպես որ դուք ցանկանում եք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այօր պետք է առավելագույնս ջերմ լինեք սիրելիի հանդեպ, քանի որ նա դրա կարիքը շատ կզգա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր վստահության պակասի պատճառով սիրելիի հետ կարող են բուռն վեճեր առաջանալ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս որքան հնարավոր է շատ քայլել ոտքով։ Հենց այդ ժամանակ դուք կարող եք հանդիպել ինչ-որ մեկին, ում հետ կցանկանաք անցնել ձեր ուղին։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին կարող է դուր չգալ, որ դուք չափից դուրս շատ ուժ եւ ժամանակ եք հատկացնում ուսմանը, այլ ոչ թե իրեն։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր անգամ աստղերը կնախանձեին ձեր երջանկությանը, քանի որ նման ներդաշնակ զույգ նրանք վաղուց չեն տեսել։ Ուշագրավ է, որ վեճերը դուք կարողանում եք արագ կատակի վերածել։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեզ բոլորը փորձելու են աշխատեցնել, խնդրել, որ ընթրիք պատրաստեք, այգին մշակեք, ջուր հավաքեք եւ այլն։ Իսկ դուք ցանկանում եք օրն անցկացնել սիրելի էակի մասին երազելով։ Թե որն է ավելի կարեւոր, ինքներդ որոշեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե սիրելի անձնավորությունը համառորեն չի համաձայնում ձեզ հետ, պետք չէ մտածել, որ նա այնքան խելացի չէ ձեզ հասկանալու համար։ Պարզապես դուք տարբեր մարդիկ եք եւ տարբեր տեսակետներ ունեք։ Փորձեք գտնել ոսկե միջինը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Փորձեք կառավարել ձեզ, քանզի հույզերը կարող են վիճաբանության պատճառ դառնալ սիրելի էակի հետ։ Սեպտեմբերի 29-ին դա այնքան էլ հեշտ չի լինի անել, քանի որ շատ դյուրագրգիռ եք լինելու։ Աստղերը հուշում են՝ ամեն քայլից առաջ «յոթ չափել, մեկ կտրել»։

ՋՐՀՈՍՆԵՐ

Սեպտեմբերի 29-ին հիշելու եք ձեր նախկին սերը։ Հիշողությունները կխեղդեն ձեզ, սակայն պետք է թույլ չտաք, որ դրանք ազդեն ձեր ապագայի վրա։ Հետեւաբար, արեք հնարավոր ամեն ինչ, որ սիրելի էակը չհասկանա այդ մասին։

ՁԿՆԵՐ

Շփոթված եք լինելու, չեք լսելու եւ չեք հասկանալու, թե ինչ է ասում սիրելի էակը։ Ճիշտ է, նրան պատասխանելու եք, բայց դա անելու եք առանց մտածելու։ Կարեւորը չհամաձայնեք մի այնպիսի բանի, որի համար հետո զղջալու եք։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE