Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը ծանոթացել է նոր սիրեկանի ընտանիքի անդամների հետ

13:27   25 սեպտեմբերի, 2018

Պրոխոր Շալյապինի եւ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի սիրավեպը քչերը լուրջ ընդունեցին, չնայած իրենք նույնպես իրենց հարաբերությունները թաքցնում էին ընկերական հարաբերությունների ներքո: Սակայն, այժմ զույգին ավելի հաճախ  են միասին տեսնում: Վերջերս նրանք անգամ այցելել են ՔԿԱԳ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ) միայն նրա համար, որ Վիտալինան ազատվեր նախկին ամուսնությունից մնացած կնիքից:

Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի ժամանակ աստղերը հայտարարել են, որ առայժմ չեն ցանկանում լրջացնել իրենց հարաբերությունները, այդուհանդերձ նրանք հասցրել են ծանոթացնել իրենց ծնողներին: Ինչպես հայտնում է StarHit-ը Պրոխորովի մայրը հիացածէ  Վիտալինայով: Նա նշել է, որ վաղուց գիտեր որդու սրտի նոր տիրուհու մասին:

Շալյապինի ծնողները խոստովանել են, որ վաղուց են երազում թոռների մասին եւ չեն կարողանում անտարբեր անցնել մանկական խանութների կողքով:

Պրոխորն էլ իր հերթին է հիացած մնացել Վիտալիայի ծնողների հետ ծանոթությունից: Երգիչը նշել է, որ Վիտալինայի մայրը տարբերվում է իր հյուրընկալությամբ: Այժմ նրանք հույս ունեն ընկերացնել իրենց ընտանիքներին:

Սակայն, Ցիմբալյուկ Ռոմանովսկայան նշել է, որ տվյալ հարաբերությունները չի դիտարկում, որպես իր կյանքի կարեւորագույն իրադարձություն: Նրանք միմյանց հետ իրենց լավ են զգում, սակայն չեն ցանկանում ապագայի պլաններ կազմել:



© NEWS.am STYLE