Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ցուցադրել է փարթամ կազմվածքը

20:15   25 սեպտեմբերի, 2018

Ամերիկացի Plus-size մոդել Էշլի Գրեմը, չնայած իր փարթամ կազմվածքին, բավականին պահանջված մոդել է: 

Էշլին երբեք չի հետեւել 90-60-90 ստանդարտին ու բազմիցս կոչ է արել կանանց՝ սիրել իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա:

Այս անգամ 30-ամյա մոդելին տեսել են Լոս Անջելեսի հերթական աստղային հավաքույթներից մեկի ժամանակ



Մոդելն ինչպես միշտ յուրահատուկ տեսք է ունեցել: Նա հանդես է եկել մարմինն ընդգծող կանաչ, օձի կաշվի պրինտով զգեստով, որի խորը բացվածքը փաստել է մոդելի համարձակության մասին:



Էշլին ներկայացել է մինիմալ աքսեսուարնհերով ու իրեն հատուկ նուրբ դիմահարդարմամբ, որը հատակպես շեշտել է գեղեցկուհու աչքերը: Ի դեպ, Էշլիի շքեղ զգեստն իրականում աստղաբաշխական գին չունի, այն արժի մոտավորապես 30 դոլար:



                                                                                                    Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                 Լուսանկարները՝ Broadimage-ի




© NEWS.am STYLE