Նազենի Հովհաննիսյանի նոր ու զիլ կերպարը

21:48   25 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում կարծես պատրաստվում է մոտոցիկլ վարել:

Լուսանկարում հեռուստահաղորդավարուհին ներկայացել է կաշվե հանդերձանքով ու թրենդային արեւային ակնոցով:

Նազենին նաեւ մեկնաբանել է հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «Ինքնաթիռով վազելով եկանք Սոչի)), հիմա էլ էնքան եմ շտապում, որ մեր տեղացի «Սոչեցու» մոտոն նստեցի, և ինչպես ասում էր դասականը՝ Յուրի Գագարինը, ԹՌԱ՜ՆՔ Կհանդիպենք վաղը՝ 26- ին, Ֆեստիվալնայա( Фестивальная) սրահում).։ Վաղվա սառը եղանակը ՀԱՅԿԱԿԱՆ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ԹԵԺԱՑՆԵՆՔ»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին հրապարակել էր լուսանկար, որին կից խոսել էր Հայաստանի մասին եւ շնորհավորելով Հայաստանի տոնը գրել էր.

«Հայաստանը... երբ մեկի ձեռքը միշտ «ուսիդ» է, որ միայնակ չզգաս, որ պատեհ առիթին օգնի, կարեկցի կամ ուժ տա։ Երբեմն էլ կանգնեցնի ու սթափեցնի, որ սխալ չգործես կամ չմեծամտանաս։ Երբեմն էլ բռունցք է դառնում ու պարտադրում իր կամքը։

Ես սիրում եմ սիրող ու ամուր այդ ՁԵՌՔԸ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն։

Շնորհավոր տոնդ Հայերի ԵՐԿԻ՜Ր

Հայաստանի մշտարթուն ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ՝ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ու նրանց ընտանիքներին ի մասնավորի՝ բոլորիս Սերը, շնորհավորանքն ու խոնարհումը: Աստված խաղաղ պահի Երկիրը։

Հ.Գ. Այսօր՝ ժամը 2-3- ը ժամադրում եմ բոլորին՝ տոնական տրամադրությամբ))) Հրապարակում՝ շատրվանների մոտ, ժպտառատ սելֆիների) այսօր քաղաքը Սիրո ԵՐԳ Է Երգում))»:

 



© NEWS.am STYLE