Քլոե Քարդաշյանը պարծենում է սլացիկ ոտքերով

22:22   25 սեպտեմբերի, 2018

Քլոեն իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որում աստղային մայրիկը ցույց է տվել իր շքեղ տան զարդարանքն, ինչպես նաեւ միաժամանակ հպարտացել է սլացիկ ու մկանուտ ոտքերով:



Լուսանկարին կից հայազգի հեռուստաաստղը նաեւ գրառում է կատարել. «Դու կլինես հենց այնքան երջանիկ, որքան որոշես: Վարդագույն փուչիկները եւս նպաստում են դրան»:

Ի դեպ, ավելի վաղ իր նիհարած դեմքը, գեղեցիկ դիմահարդարումն ու իրեն անչափ սազող սանրվածքը հայուհին ցուցադրել էր  Instagram-ի իր էջում  նոր լուսանկարներ հրապարակելով, որոնցում նա հպարտացել էր փարթամ բարեմասնություններով: 



© NEWS.am STYLE