Շքեղ Իրինա Շեյքի կրքոտ լուսանկարը գիշերազգեստով

23:30   25 սեպտեմբերի, 2018

32-ամյա ռուս մոդելը շարունակում է գրավել օգտատեր-երկրպագուների սրտերը՝ Instagram-յան էջում հրապարակելով մեկը մյուսից ավելի գայթակղիչ ու կյրքոտ լուսանկարներ:

Այս անգամ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի կինը իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որը կարծես որեւէ ֆիլմի շատ հաջողված ստոպ կադր լինի:



Լուսանկարում Իրինան ներկայացել է գիշերազգեստով: Նա նստած է բազկաթոռին, իսկ ոտքերի մոտ վարդեր են շաղ տված:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել էր Max Mara աշխարհահռչակ բրենդի ցուցադրւթյունը, որի շրջանակներում պոդյումն իրենց ներկայությամբ զարդարել էին Ջիջի Հադիդն ու Իրինա Շեյքը:



© NEWS.am STYLE