Իվետա Մուկուչյանը ներկայացել է անսովոր սանրվածքով

00:15   26 սեպտեմբերի, 2018

Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ աստղերից մեկն է: Նա ակտիվորեն վարում է Instagram-յան իր էջը, ցուցադրում է գայթակղիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ՝ երկրպագուներին ներկայացնելով իր առօրյան:

Ինքնատիպ լուսանկարներից մեկում երգչուհին այս անգամ ներկայացել է յուրահատուկ կերպարով ու անսովոր սանրվածքով: Լուսանկարը հուշում է, որ երգչուհին մասնակցություն է ունենալու որեւէ նոր գաղափարի իրականացմանը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետան Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար էր հրապարակել, որում նրա դեմքն ամբողջությամբ ներկված էր կարմիր շրթներկով: Զվարճալի լուսանկարին կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը. «Փոքրիկ վայրի միջադեպ տեղի ունեցավ առավոտյան»:



© NEWS.am STYLE