Արփի Գաբրիելյանի նոր ու հրապուրիչ լուսանկարը

10:30   26 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի, երգչուհի, մոդել Արփի Գաբրիելյանին շատ շուտով երկրպագուները կրկին կտեսնեն «Ֆուլ Հաուս» սիթքոմում, բայց մինչ այդ դերասանուհին շատ երկար չի ստիպում իրեն կարոտել:

Այս անգամ գեղեցկուհի սեւահերը իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որում նա սրճարանում վայելում է իր ժամանցը: Լուսանկարում Արփին շատ հմայիչ ու ոճային տեսք ունի:



Դերասանուհին որեւէ կերպ չի մեկնաբանել այս լուսանկարը, սակայն հրապարակմանը կից թողած հեշթեգների միջոցով տեղեկանում ենք, որ լուսանկարը ֆիքսված է Սարյան փողոցում:

Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ Արփին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր բավականին նուրբ դիմահարդարմամբ, որը շեշտել էր դերասանուհու խորհրդավոր հայացքը:

Լուսանկարին կից նա անգլերեն լեզվով գրել էր. «Մենք բոլորս մեր ընտրությունն ենք կատարում կյանքում, ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է»:



© NEWS.am STYLE