81-ամյա հայտնի կատակերգու Բիլ Քոսբին դատապարտվել է բռնաբարության համար

14:24   26 սեպտեմբերի, 2018

Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, 81-ամյա հայտնի կատակերգու, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, երաժիշտ ու քաղաքական ակտիվիստ Բիլ Քոսբին դատապարտվել է բռնաբարության համար՝ 3-ից 10-ը տարի, որը նա կատարել է 2004թ.-ին: Նրա զոհը Անդրեա Կոնստադն է, ով պատմել է, որ Քոսբին իրեն քնաբեր հաբեր է տվել, ինչից հետո անցնում էր սեռական գործողությունների:

Այս ամենն ավելի մեծ հնչողություն է ստացել այն բանից հետո, երբ նման պատմություններ են պատմել եւս 15 կին, որոնք նույնպես կատակերգուի զոհերն են դարձել:

Նրա կողմից սեռական բռնությունների ենթարկվելու մասին հայտարարել են նաեւ որոշ հայտնիներ:

Քոսբին ոչ միայն բանտ է ուղարկվել (թե որքան ժամանակով, հայտնի կդառնա ավելի ուշ), այլեւ նրա անունը կընդգրկվի հանցագործների ցուցակ, որոնք սեռական բնույթի հանցագործություններ են կատարել:

Հիշեցնենք, որ դեռահասի բռնաբարության գործով Քոսբիի դեմ մեղադրանքը առաջադրվել էր անցած տարվա դեկտեմբեր ամսին: Համաձայն հայցի, 1974 թվականին Բիլ Քոսբին սեռական բռնության է ենթարկել 15-ամյա մի աղջկա: Հատկանշական է, որ այդ արարքը տեղի է ունեցել Playboy ակսագրի տիրոջ` Հյու Հոֆների առանձնատան տարածքում:

Աղբյուրը՝ Hollywoodreporter

 

 



© NEWS.am STYLE