Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը լողազգեստով ցուցադրել է անթերի կազմվածքը

16:17   26 սեպտեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Լուսինե Թովմասյանը ընտանեկան հանգստի է մեկնել: Այս մասին վկայում են գեղեցկուհու նոր հրապարակումները: Իր Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, Լուսինեն նոր լուսանկար է հրապարակել, որում նա լողազգեստով է, իսկ դրա վրայից կրում է կարճ վերնազգեստ: Գեղեցկուհին կրում է նաեւ ամառային, ոճային, ծղոտե գլխարկ, արեւային ակնոցներ: Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել:

Ի դեպ, ավելի վաղ Լուսինե Թովմասյանը իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա գրկախառնված էր ամուսնու՝ Արթուրի հետ, իսկ նրանց ժպտերեսիկ դուստրը՝ Արիանան ծնորղներից փոքր-ինչ հեռու էր գտնվում, սակայն հայրը նրան նույնպես գրկել էր: Ընտանեկան այս ջերմ լուսանկարին կից, սակայն, գեղեցկուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE