Շիկահեր Անջելինա Ջոլին նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ Հոլիվուդում

17:28   26 սեպտեմբերի, 2018

43-ամյա Անջելինա Ջոլին հասցնում է ոչ միայն պայքարել իր եւ 54-ամյա Բրեդ Փիթի երեխաների միանձնյա խնամակալության համար, այլեւ նկարահանվել ֆիլմում: Օրերս պապարացիները աստղին լուսանկարել են Come Away ֆանտաստիկ ֆիլմի նկարահանման հրապարակում, որում դերասանուհին հանդես է գալիս գլխավոր դերերից մեկով:

Ֆիլմի նկարահանումներ ժամանակ դերասանուհին ուղղակի հեքիաթային տեսք ունի: Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, երկար կանաչ շրջազգեստ՝ 1990-ական թվականների սկզբի ոճով: Ջոլիի ֆանտաստիկ կերպարը լրացրել է նրա կեղծամը, որը բաց գույնի մազերով է եւ վինտաժային ականջօղերը:

Ռեժիսոր Բրենդ Չեպմենի ֆանտաստիկ դրաման մեծ էկրաններ կբարձրանա 2020թ.-ին:

Ֆիլմը «Պիտեր Պենի» եւ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերի պրիկվելն է դառնալու: Ֆիլմի սյուժեի համաձայն, ԱԼիսան եւ Պիտերը քույր եւ եղբայր են: Ջոլին կերտել է նրանց մոր կերպարը:

 

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարը՝ Legion-media.ru



© NEWS.am STYLE