«Չկա տաղանդ, կա գրավչություն». NEWS.am STYLE-ը բացահայտում է Դուեյն Ջոնսոնին

23:20   26 սեպտեմբերի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է ծանոթացնել ձեզ համաշխարհային կինոարվեստի դեմքերի հետ, որոնք այնքան էլ չեն փայլում դերասանական խաղով, սակայն գրավչությունը փակում է այդ բացը: Այս անգամ կվերլուծենք Դուեյն Ջոնսոնի կերպարը:

Ջոնսոնը ծնվել է 1972 թվականի մայիսի 2-ին Կալիֆորնիայի Հեյվորդ բնակավայրում: Մինչ չափահաս դառնալը, նա հասցրել է մի քանի բնակավայր փոխել՝ հայտնվելով տարբեր քաղաքներում ու երկրներում: Ինչ-որ ժամանակահատված նա ապրել է նույնսիկ Նոր Զելանդիայում:

Նա դպրոցում խաղացել է ֆուտբոլի հավաքականում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մայամիի համալսարան ու նորից ֆուտբոլ է սկսել խաղալ: Ջոնսոնը համալսարանն ավարտում է 1995 թվականին՝ ձեռք բերելով բակալավրի աստիճան քրեագիտության եւ հոգեբանության ոլորտում։ Մի պահ պատկերացրեք, որ ձեր հոգեբանը «Ժայռն» է:



Նույն թվականին Ջոնսոնը պայմանագիր է կնքում Կանադական Ֆուտբոլի լիգայի (CFL) «Կալգարի Սթեմփիդերս» ակումբի հետ, սակայն ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո ստանում մեջքի վնասվածք եւ ստիպված է լինում ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

1966 
թվականին վետերան ըմբշամարտիկ Փեթ Փատերսոնը Ջոնսոնի համար կազմակերպում է մի քանի փորձնական մենամարտեր «World Wrestling Federation» (WWF) կազմակերպությունում: Մենամարտերում Ջոնսոնն հանդես է գալիս «Ժայռ» անվամբ, որտեղից էլ սերում է նրա մականունը



«
Ժայռը» վայելում է ժողովրդական սերը, եւ կարելի է ասել, որ ժամանակի ընթացքում նույնիսկ հասցնում է իրեն սպառել, այդ պատճառով էլ որոշում է իրեն փորձել ֆիլմերում, սակայն վերջնական չի լքում ըմբշամարտի աշխարհը:

Դուեյնի դեբյուտը կինոյում 2001 թվականին եղավ՝ «Մումիան վերադառնում է» ֆիլմով, որում նա մարմնավորեց երկրորդային դեր՝ կարիճների թագավորին: Մեկ տարի անց նա արդեն գլխավոր դեր ստանձնեց «Կարիճների թագավորը» ֆիլմում:



2005
թվականին էկրան բարձրացավ «Եղիր զիլ» ֆիլմը, որում Դուեյնը եւս ներկայացավ երկրորդային դերով:


Թեեւ ֆիլմը այնքան էլ մեծ հաջողություն չգրանցեց, սակայն հասկացնել տվեց, որ Ջոնսոնը վատ չէ նույնիսկ կոմեդիայի ժանրում: Խաղալով այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ումա Թուրմանը, Ջոն Տրավոլտան, նա ոչ միայն չմնաց ստվերում, այլեւ կարողացավ զարդարել իր ներկայությամբ ֆիլմը: 
Այս ճանապարհն անցնելուց հետո Դուեյնին հաճախ էին հրավիրում մարտաֆիլմերում կամ կատակերգություններում դեր ստանձնելու, քանի որ նա կարողանում է եւ՛ առնական տղամարդու դեր տանել, եւ՛ հումորով խաղալ: Ժամանակի ընթացքում Դուեյնը մեր շարքի մեկ այլ հերոսի նման խաղաց  «ֆորսաժ» ֆիլմում՝ դառնալով դրա անբաժան մասը:



Վերջին տարիներին Դուեյնը այնքան պահանջված դարձավ, որ նա քիչ էր մնում ամենաբարձր վարձատրվող դերասանը դառնար: Նրա անհավանական հաջողությունը պայմանավորված է նրանով, որ նա հրաշալի հասկանում ու գնահատում էր սեփական հնարավորությունները: Նա զիլ կերպարների է մարմնավորում, բայց դրան զուգահեռ, չնայած հսկա մարմնին, հարմարավետ է զգում իրեն նաեւ կատակերգություններում:



Այս ամենին գումարվում է նաեւ դերասանի անսահման գրավչությունը: Դե ինչ, հարգելի ընթերցող, կարող եք աչքի անցկացնել Ջոնսոնի ողջ ֆիլմագրությունն ու անգամ ապագայում սպասվող ֆիլմերը ու ոչ մի տեղ չեք տեսնի դրամա կամ այնպիսի ժանր, որում հատուկ ու փայլուն դերասանական խաղ է պահանջվում: Գնահատելի է այն, որ այսքան հաջողություններ գրանցելով հանդերձ, Դուեյնը մնում է մարդ, ով հանձն չի առնում գործեր, որոնք իր ուժերից վեր են:

                                                                               

                                                                              Պատրաստեց Նորայր Նազարյանը

 



© NEWS.am STYLE