Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի սիրառատ լուսանկարը

10:32   27 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում չլինելով բավականին ակտիվ, այնուամենայնիվ կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Այսօր Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սիրելիի՝ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ: Ամենաքննարկվող զույգերից մեկը լուսանկարում երջանիկ տեսք ունի: Աշոտը ջերմ համբուրում է Սոֆյային, նրանք սրճարանում են: Գեղեցկուհու միկրոբլոգի էջի հետեւորդներն ու երկրպագուները մեկնաբանությունների հատվածում ջերմ  խոսքեր են ուղղել նրանց՝ մաղթելով երջանկություն ու սեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել, որում վառ դիմահարդարմամբ էր, իսկ հայացքը հառած էր դեպի վեր: Լուսանկարին կից գեղեցկուհին խոսել էր երջանկության մասին:

 



© NEWS.am STYLE