Անի Երանյանը ցույց է տվել իր եղբորը

11:16   27 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, վերջերս բավականին ակտիվ է Instagram-ում: Նա հրապարակում է հմայիչ լուսանկարներ՝ միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնելով իր առօրյան, երբեմն նաեւ հանդիպում ենք տարբեր թեմաներով ծավալուն գրառումների նույնպես:

Այսօր Անի Երանյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ցույց է տվել եղբորը: Անի ջերմ համբուրում է եղբորը, իսկ ընտանեկան լուսանկարին կից նա անգլերեն լեզվով գրել է. «Իմ եղբայրը»:

Միկրոբլոգի Անիի էջի հետեւորդները ջերմ մեկնաբանություններով ողողել են լուսանկարը:

Ավելի վաղ Անին լուսանկար էր հրապարակել միկրոբլոգի իր էջում, որում հանդես էր եկել Ավրաամ Ռուսոյի հետ:

Լուսանկարում Ավրաամ Ռուսոն եւ Անի Երանյանը գրկախառնված էին, իսկ երգիչը ջերմ համբուրում էր երիտասարդ դերասանուհուն: Անի Երանյանն հրապարակմանը կից ռուսերեն լեզվով մեկնաբանություն էր գրել. «Դա սեր էր առաջին հայացքից»: Անիի երկրպագուներն անմիջապես արձագանքել էին ջերմ լուսանկարին՝ թողնելով իրենց հաճելի մեկնաբանությունները:

 



© NEWS.am STYLE