Տաթեւիկ Ադումյանը խորը դեկոլտեով զգեստով՝ Վիեննայում

14:14   27 սեպտեմբերի, 2018

Ինչպես հայտնի է երիտասարդ, սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ է ճամփորդում: Այս մասին վկայում են երիտասարդ դերասանուհու միկրոբլոգում արված հրապարակումները: Տաթեւիկն այս անգամ կրկին մեկնել է Եվրոպա, ավելի ճիշտ, Վիեննա: Դերասանուհին Instagram-ի իր էջում հերթական, նոր լուսանկարն է հրապարակել:

Այս անգամ Տաթեւիկ Ադումյանն իր միկրոբլոգի 155 հազար հետեւորդների հետ կիսվել է իր ամառային, գեղեցիկ լուքով: Իր հրապարակման մեջ նա նստած է փողոցում, իսկ հագին՝ ամառային, ծաղկավոր, խորը դեկոլտեով զգեստ է ու սպորտային կոշիկներ: Լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանել է 24 ժամ, որից հետո այն ջնջվում է, կարճ հոլովակ էր հրապարակել:

Իր միկրոբլոգի հետեւորդների հետ դերասանուհին կիսվել էր, թե ինչպես է զվարճանում առեւտրի կենտրոնում:

Նա կրում էր սպորտային կոշիկներ, ջինսե երկար պիջակ: Այս հրապարակմանը կից որեւէ գրառում չկար արված:

 

 

 



© NEWS.am STYLE