Լիլիթ Հովհաննիսյանի նոր գրավիչ լուսանկարը

18:30   27 սեպտեմբերի, 2018

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը այնքան էլ ակտիվ չէ Instagram-յան իր էջում: Նա հիմնականում նախընտրում է հրապարակել ստեղծագործական նորությունները, իսկ ահա նրա առօրյան ու անձնական տիրույթը, կարելի է ասել, ոչ մի կերպ հանրության սեփականություն չեն դառնում:

Դե ինչ, այս անգամ գեղեցկուհի երգչուհին ներկայացել է բավականին գունագեղ կերպարում, որը իր նոր տեսահոլովակի կերպարներից է: Լիլիթը լուսանկարում բավականին գրավիչ տեսք ունի. զգեստը շեշտել է նրա անթերի կառուցվածքը:



Երգչուհին նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ես ուշանալ չեմ սիրում, բայց պրեմիերաների օրերին մշտապես այսպես է ստացվում՝ անկախ իմ կամքից» :

Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս Լիլիթը իր էջում յուրահատուկ կերպարով լուսանկարներ էր հրապարակել: Տեղադրված լուսանկարներում իր սանրվածքը հաճախ փոխող երգչուհին կրկին ներկայացել էր դրեդերով եւ սպորտային հագուստով:



© NEWS.am STYLE